երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանն ու Ռուսաստանն ամերիկյան պատժամիջոցները վերածել են հնարավորության. Բաղերի

Իրանն ու Ռուսաստանն ամերիկյան պատժամիջոցները վերածել են հնարավորության. Բաղերի

«Ռուսաստան-Իսլամական աշխարհ» համաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը պատժամիջոցները վերածել են հնարավորությունների, գրում է parstoday.ir-ը:

«Ռուսաստան-Իսլամական աշխարհ» առաջին համաժողովը մեկնարկել է Ռուսաստանի Թաթարստան նահանգի Կազան քաղաքում, մայիսի 14-ին և կտևի մինչև մայիսի 19-ը։
Համաժողովի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային հարաբերությունները, ինչպես նաև խթանել դաշնությունում իսլամական ֆինանսական համակարգի ինստիտուտների զարգացումը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, համաժողովում ունեցած ելույթում, ասել է․ «Ռուսաստանին և Իրանին հաջողվել է ԱՄՆ պատժամիջոցները վերածել նոր հնարավորությունների ոչ միայն իրենց, այլև ողջ տարածաշրջանի համար»։

Նա նշել է․ «ԱՄՆ-ը շարունակում է անօրինական պատժամիջոցներ կիրառել տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն երկու երկրների ղեկավարների որդեգրած ճիշտ քաղաքականության արդյունքում, պատժամիջոցները հնարավորությունների են վերածվել ոչ միայն Իրանի ու Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների համար։

Բաղերի Քանին ասել է․ «Տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց սերտ տնտեսական կապերի, և Մոսկվան ու Թեհրանը կշարունակեն ամրապնդել հարաբերությունները»։

  • Կիսվել: