երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ լինեն Բաքվի բանտերում, թե Հայաստանի բանտերում. Բագրատ Սրբազան

Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ լինեն Բաքվի բանտերում, թե Հայաստանի բանտերում. Բագրատ Սրբազան

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ աքրեպիսկոպոս Գալստանյանը, ամփոփելով օրը, իր զորակցությունը հայտնեց քաղբանտարկյալներին:

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ լինեն Բաքվի բանտերում, թե Հայաստանի բանտերում։

Անհիմն մարդկանց կալանավորել են։ Մամիկոն Ասլյանյանն ինչո՞ւ է կալանավորված՝ ընտրված քաղաքապետ։ Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված․ ինչ-որ զանցանքի մեղադրանքով, որը ինչ-որ նյութական բանի մասին է, որը տեղի չի էլ ունեցել՝ ըստ գործի։ Նարեկը Մալյան․ տուժող չկա, ոչինչ չկա, կալանավորված է՝ ինչի՞ համար։ Դատված է այլևս։ Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան՝ բռնկված խոսքի համար։

Կալանքը կիրառում են որպես պատժի միջոց, ոչ որպես ինչ-որ բան կանխելու համար։ Ինչո՞ւ եք նախնական կալանքի տակ պահում մարդկանց առանց պատճառի։ Ուղղակիորեն, զուտ պատժելու համար... Սա անընդունելի է որևէ մեկի պարագայում։ Պատժի գործիք է սա։

Ուրիշներն էլ կան՝ տնային կալանքի տակ։ Սա բռնապետական համակարգի արտահայտումն է, որն ամեն օր տեսնում ենք մեր կյանքում»:

  • Կիսվել: