երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ալիևը ծաղրում է ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք, հազիվ հարձակվում եք ժողովրդի վրա. Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Ալիևը ծաղրում է ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք, հազիվ հարձակվում եք ժողովրդի վրա. Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Այսօր Սուրբ Աննա եկեղեու բակում, ամփոփելով օրը, ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր խոսքն ուղղեց իշխանությանն ու իշխանամերձ շրջանակներին:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այսօր տեսե՞լ եք տեսանյութը՝ Ալիևն ի՛նչ երաժշտություն դրած էր Արցախում ման գալիս։ Ծաղրանք։ Ես ամբողջ ՔՊ-ի պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին՝ ֆեյք- մեյք, ինչ կաք-չկաք՝ բոլորիդ, գոնե մի բառ ասեք էդ մարդուն։

Ձե՛զ չի ծաղրում մենակ, բոլորիս է ծաղրում։ Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած ՛՛Նոլդու Փաշինյան՛՛ երգը, Արցախով պտտվում է։ Մի բառ ասեք, տղամա՞րդ չեք, հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա՝ ատամները սրած՝ փորձելով ինքնադրսևորվել։ Դե խոսե՛ք, արձագանքե՛ք։ Մի կողմից ծաղրում է ձեզ, մի կողմից ստիպում, որ ձեր հայրենիքը զիջեք՝ կտոր առ կտոր։ Խոսե՛ք...՛՛:

  • Կիսվել: