երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Թուրքիայի բնակչութան ավելի քան 15 տոկոսը երիտասարդներ են

Թուրքիայի բնակչութան ավելի քան 15 տոկոսը երիտասարդներ են

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրի բնակչության 15.2 տոկոսը կազմում են 15-ից 24 տարիքային խմբում գտնվող քաղաքացիները, գրում է ermenihaber.am-ը:

Հետազոտությունը, որն անցկացվել է 2022-ին, փաստում է, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ ապրում է շուրջ 13 մլն երիտասարդ, որից 51.2 տոկոսն արական, իսկ 48.8 տոկոսն իգական սեռի ներկայացուցիրներ են:

Նշվում է նաև, որ այդ ցուցանիշը հետզհետե նվազելու է՝ 2023-ին հասնելով 14 տոկոսի, 2040-ին՝ 13.4 տոկոսի, 2060-ին՝ 11.8 տոկոսի և 2080-ին 11.1 տոկոսի:

  • Կիսվել: