շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան

Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան

Գնե՛լ Սանոսյան, չգիտեմ՝ ինչ ճանապարհով հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց Բագրատ Սրբազանը՝ հրապարակային դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, որն այսօր մեկնել էր Կիրանց:

Բագրատ Սրբազանը, մասնավորապես, նշեց. «Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է։ Եվ դու էլ լծվել ես այդ ստի իրականացմանը՝ ուղղակիորեն, մեր տեղեկություններով, ինչպես շատ սիրում են ասել օդից կախված լուրերը,  գումարներ առաջարկելու...»:

Բագրատ արքեպիսկոպոսի խոսքով՝ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը տեղի է ունենում 1929  թվականի քարտեզների համաձայն։ 

  • Կիսվել: