երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողին կալանավորել են

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողին կալանավորել են

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած 71-ամյա Յուրայ Ցինտուլայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թոշակառու Ցինտուլան ընդունել է իր մեղքը։

Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։

Ըստ ՆԳՆ-ի` նրա ուղղությամբ հինգ կրակոց է արձակվել, ընդ որում` կրակողը գործել է միայնակ։ Նա մասնակցել է հակակառավարական ցույցերին, բայց կապ չունի արմատական խմբավորումների հետ: Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը դեմ է երկրի կառավարության գործողություններին։

  • Կիսվել: