ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Սլովակիան հայտարարել է ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելու չաջակցելու մասին

Սլովակիան հայտարարել է ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելու չաջակցելու մասին

Սլովակիան դեմ է լինելու գլխավոր հարցերի քննարկման ժամանակ վետոյի իրավունքը սահմանափակելու՝ Եվրամիության առաջարկին: Այս մասին բուլղարացի գործընկեր Ռումեն Ռադևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վետոյի իրավունքը կարմիր գիծ է, մենք չպետք է Բրյուսելից հրամաններ ստանանք։ Հենց վետոյի իրավունքն է երաշխավորում Եվրամիության կենսունակությունը՛՛:

Ըստ Ֆիցոյի՝ եթե ԵՄ-ն հրաժարվի այդ իրավունքից, կազմակերպությունը կկորցնի փոխզիջումային որոշումներ կայացնելու հնարավորությունը: ՛՛Այդ պատճառով վետոն չի կարելի սահմանափակել՛՛,- ընդգծել է Ֆիցոն:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին The Guardian-ը հաղորդել էր, որ ԵՄ-ն քննարկում է նոր անդամների համար վետոյի իրավունքի սահմանափակման հարցը: Թերթի տվյալով՝ նման մեխանիզմ կարող է ներդրվել, երբ Չեռնոգորիան, որը համարվում է անդամակցության ամենահավանական թեկնածուներից մեկը, միանա դաշինքին: Այդ պրակտիկան այնուհետև կարող է տարածվել ԵՄ-ին միացող մյուս երկրների վրա։

Ապրիլի 7-ին Politico-ն հաղորդել էր, որ Եվրամիության ավելի շատ երկրներ են հանդես են գալիս որոշումների ընդունման մեխանիզմի վերանայման օգտին, որը մեկ պետությանը հնարավորություն է տալիս արգելափակել ամբողջ միավորման նախաձեռնությունները: Գործակալության տվյալներով՝ այդ խումբը գլխավորում են Գերմանիան և Շվեդիան։

 

  • Կիսվել: