ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Ադրբեջանում հայտարարել են հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձերի նախապատրաստության մասին

Ադրբեջանում հայտարարել են հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձերի նախապատրաստության մասին

Ադրբեջանում հայտարարել են հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձերի նախապատրաստության մասին:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ «հանցավոր խմբի անդամներն Ադրբեջանում հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր էին նախապատրաստում՝ տեղեկություններ հավաքելով նրանց տեղաշարժի երթուղիների և պահպանության մասին»։

Նշվում է, որ խմբավորումը կրիպտոարժույթի միջոցով ֆինանսավորել է այն անձանց, որոնք մասնակցել են «արտերկրում զինված հակամարտություններին, դրանց թվում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներին»։ Հատուկ ծառայությունների՝ հինգ երկրում իրականացված համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 10 մարդ։ Նրանցից մեկը արտահանձնվել է Ադրբեջան։

Ընդհանուր առմամբ, գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. բոլորը կալանավորվել են:

  • Կիսվել: