երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Թուրքիան ավելացրել է արևից և քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալները

Թուրքիան ավելացրել է արևից և քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալները

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը գրավոր հայտարարություն է տարածել էներգետիկայի ոլորտում գրանցված առաջընթացի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ ապրիլին արևից ստացվող էնեկտրաէներգիայի ծավալներում ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. այն է՝ ժամում 2.4 մլրդ կիլովատ:

Նշվել է նաև, որ այժմ արևից ստացող էլեկտրաէներգիան երկրում ընդհանուր էներգարդյուաբերական ոլորտի ծավալների 10 տոկոսն է կազմում:

Բացի այդ Ալփարսլանի խոսքով՝ ռեկորդային ցուցանիշ է գրանցվել քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներում ևս: Ապրիլին 1 ժամում ստացվել է 3.2 մլրդ կիլովատ էլեկտրաէներգիա:

 

  • Կիսվել: