կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Էջմիածնի խճուղում գտնվող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Էջմիածնի խճուղում գտնվող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 15-ին, ժամը 17։48-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին։

 

  • Կիսվել: