Էջմիածնի Չարենց 2-րդ թաղամասում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները
Լուծում է ստանում քաղաքի առջեւ ծառացած եւս մեկ կենսական նշանակության հիմնախնդիր, տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանի միջոցներով Չարենց 2-րդ թաղամասում մեկնարկել են խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները:
Թաղամասի կառուցումից ի վեր բնակիչները խմելու ջուրը ստիպված էին լինում դույլերով բերել հարակից փողոցներից: Շատ շուտով այս խնդիրը եւս կմնա անցյալում: Աշխատանքների մեկնարկին հետեւել են քաղաքապետի տեղակալ Մհեր Մկրտչյանը եւ համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Մուրադ Խաչատրյանը: