չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Ձորաղբյուրի վերջնամասում մեքենան շրջվել է․ կա զոհ և վիրավոր

Ձորաղբյուրի վերջնամասում մեքենան շրջվել է․ կա զոհ և վիրավոր

Օգոստոսի 13-ին, ժամը 19։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասենելը, վարորդը և ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ա․ Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: