շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ձերբակալված տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց ու ծալովի դանակ

Ձերբակալված տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց ու ծալովի դանակ

Հուլիսի 31-ին, գիշերվա ժամը 3.30-ին, մայրաքաղաքի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Բաբաջանյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու` իր վարած «Օպելով» հանդերձ:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծխամորճ՝ մոխրացած հետքերով, կանեփանման զանգված ու ծալովի դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: