շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դուք մեր աշխարհը դարձնում եք ավելի գեղեցիկ ու բարի. Վեդիի քաղաքապետի շնորհավորանքը

Դուք մեր աշխարհը դարձնում եք ավելի գեղեցիկ ու բարի. Վեդիի քաղաքապետի շնորհավորանքը

Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, հաջողություն ու քաջառողջություն:

Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է մեզ համար՝ արտահայտելու մեր երախտագիտությունը մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին:

Դուք մեր աշխարհը դարձնում եք ավելի գեղեցիկ ու բարի։ Թող ձեր շրջապատի մարդկանց հոգատարությունն ու սերը զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին:

Թող ձեր կյանքում միայն գարուններ լինեն»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: