Վահրամ Դումանյանը՝ Ակադեմիական քաղաքի վայրի ընտրության մասին
Մենք կապահովենք այնքան, ինչքան որ կապահովենք: Այո, հնարավոր է Աշտարակում որակյալ կրթություն ապահովել: Այս մասին անդրադառնալով Ակադեմիական քաղաքի վայրի ընտրությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Ինչու աշխարհագրական դիրքով է որոշվում կրթության մակարդակը, եթե Հյուսիսային պողոտայում լիներ ինչ-որ բան կփոխվեր: Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը շատ բարձրակարգ բուհ է, գտնվում է Դալգապրուդնիում, որը Մոսկվայից բավականին հեռու է և այնտեղ դասավանդում է ռուսական գիտության էլիտան: Հիմա մենք ավելի կարևոր խնդիր ունենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով՝ համար մեկ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչ ունենք այսօր. «Այս ամենն ինչ մենք պլանավորում ենք անել, այդ խնդիրները լուծելու նպատակ ունի: Նույն երգը երգելով և նույն կենացներն ասելով մենք չենք զարգանա»:


