ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դրախտիկ գյուղին հարակից լողափից թանկարժեք հեծանիվ էր գողացել. Ոստիկանները հետքը գտել են

Դրախտիկ գյուղին հարակից լողափից թանկարժեք հեծանիվ էր գողացել. Ոստիկանները հետքը գտել են

Հուլիսի լույս 6-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էին տվել, որ Դրախտիկ գյուղի հարակից լողափից գողացել են մի տղամարդու թանկարժեք հեծանիվը։ Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել էր 1 միլիոն դրամի վնաս։

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ գտնելով հետքը։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Ճամբարակի 38-ամյա մի բնակիչ, որը հրավիրվեց բաժին ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվեց։ Նա ներկայացրեց նաև հեծանիվը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: