շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Դումանյան

Դպրոցներում շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը․ Դումանյան

44-օրյա պատերազմի ընթացքում պատերազմի դաշտում տեսանք մեր թշնամիների հայերենի տիրապետման մակարդակը։ Նրանք վերապատրաստվել են եւ այժմ էլ վերապատրաստվում են, այդ թվում՝ դպրոցներում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ 

«Մենք թուրքերենը եւ ադրբեջաներենն առաջարկել ենք որպես ընտրովի առարկա եւ միայն ավագ դպրոցներում։  Եվ շատերն ընտրել են թուրքերենն ու ադրբեջաներենը։ Երբ ես հարցրեցի դպրոցներից մեկի տնօրենին, նա ինձ ասաց, որ պատճառները նույնն են, ինչ ադրբեջանցիների մոտ։ Մենք պետք է պատրաստ լինենք՝ լուծելու այս կարեւոր խնդիրը»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «Կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։ Դումանյանն ավելի վաղ հայտնել էր, թե հարևան երկրների և՛ լեզվին, և՛ մշակույթին պետք է ծանոթ լինենք։

  • Կիսվել: