շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուրը

Երևանում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուրը

Երեկ՝ օգոստոսի 5-ին, Երևանում՝ Դրոյի 28 շենքի բակում էին հավաքվել Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ՝ այդ թվում զինակից, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած հերոսներ, հյուրեր ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից, ովքեր մասնակցում էին Արցախյան 44-օրյա ապտերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ժորա Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուրի բացման արարողությանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվոպահակայիններ:

Հուշաքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեց հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որից հետո այն օծվեց հոգևոր հովիվի ձեռամբ, որից հետո հերոսի մասին խոսեցին նրա ուսուցչուհին, ինչպես նաև հերոսածին մայրերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: