շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանուն կյանքի. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

Հանուն կյանքի. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

Տավուշում լույս աշխարհ է եկել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ.՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել էր Արցախի հարավային սահման:

Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով:

  • Կիսվել: