ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել: Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը: Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջից։

Մայրիկին և բալիկին տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը: Մանուշ Սահակյանն ասում է՝ կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ Զորիկի հետ է խոսել՝ զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել էր ամեն ինչ: Երեք տարի անց ծնված Արիանան Շահրամանյանների կյանքը լցրել է նոր հույսով և ուրախությամբ:

  • Կիսվել: