ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դոլարը թանկացել է

Դոլարը թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին, կազմել է 405.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
 
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.63 դրամ (նվազել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 473.91 դրամ (նվազել է 5.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ (նվազել է 0.02 դրամով):
 
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-405 դրամով, վաճառվում է 411-415 դրամով:
 
Եվրոն բանկերում գնվում է 396-402 դրամով, վաճառվում է 415-422 դրամով:
 
Ռուբլին բանկերում գնվում է 5.75-6.46 դրամով, վաճառվում է 6.70-7.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
 
դոլարը գնվում է 407-408 դրամով, վաճառվում՝ 412 դրամով:
 
Եվրոն գնվում է 407-410 դրամով, վաճառվում է 414-416 դրամով:
 
Ռուբլին գնվում է 6.30-6.40 դրամով, վաճառվում է 6.50-6.70 դրամով:

  • Կիսվել: