շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեպքի օրը մարդիկ ոտաբոբիկ գալիս էին մեզ օգնելու, ինչի հետեւանքով իրենք էին վնասվում. ԱԻՆ պաշտոնյա

Դեպքի օրը մարդիկ ոտաբոբիկ գալիս էին մեզ օգնելու, ինչի հետեւանքով իրենք էին վնասվում. ԱԻՆ պաշտոնյա

Առավոտյան 08։10-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, այժմ աշխատում ենք շենքից դեռեւս կախված մնացած վտանգավոր կոնստրուկցիաների հեռացման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյան։

«Որոնվող անձը մեկ հոգի է, մոտավոր վայրն էլ գիտենք, թե որտեղ կարող է լինել։ Աշխատանքներին ներգրավված է ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ փրկարարական գույք։ Մեզ մնում է մի քանի վտանգավոր կոնստրուկցիաներ հեռացնել եւ դրա ներքեւում իրականցնել աշխատանքները։ Բացի այդ շատ բարձր ջերմաստիճան է ներսում։ Հրշեջ փրկարարները պարբերաբար օջախների մարում են անում։ Շատ կարեւոր է, որ անվտանգության կանոնները պահպանելով աշխատենք, որ նոր տուժածներ չունենանք։ Քանի դեռ անհետ կորած քաղաքացին չի հայտնաբերվել, որոնողական աշխատանքները չեն դադարի»,- նշեց Եմիշյանը։

 

  • Կիսվել: