չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բակում 33-ամյա կնոջը հայտնաբերել են ընկած՝ ծայրահեղ ծանր վիճակում

Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բակում 33-ամյա կնոջը հայտնաբերել են ընկած՝ ծայրահեղ ծանր վիճակում

Այսօր երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, հայտնում է shamshyan.com-ը։ 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 33-ամյա Արաքսյա Չ.-ն է, որը Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ է և նրան հայտնաբերել են բակում ընկած:

Հիվանդանոց է ժամաել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

  • Կիսվել: