չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Դավթաշենի կամրջի մոտ՝ ավտովթարի վայրում, «Շոռ և Շոռշոռ» մականունով հայտնի անձինք բերման են ենթարկվել

Դավթաշենի կամրջի մոտ՝ ավտովթարի վայրում, «Շոռ և Շոռշոռ» մականունով հայտնի անձինք բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավիթաշեն կամրջի սկզբնամասում՝ Սասնա Ծռեր փողոցից դեպի Վաղարշյան փողոց տանող ուղեմասում, երբ բախվել էին Mercedes G500, Kia Sorento, Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները, վթարի վայրում ծառայություն կատարող պարեկներին է մոտենում Mercedes G63 մակնիշի 97 GG 581 համարանիշի ավտոմեքենան, որ միջից 2 հոգի դուրս են գալիս ու սկսում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ խոչընդոտելով պարեկների աշխատանքը, գրում է shamshyan.com-ը։

Պարեկները այդ 2 քաղաքացիներին հորդորում են, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն վթարի վայրից, և չխոչընդոտեն իրենց աշխատանքին։ Սակայն այդ 2 երիտասարդները ոչ միայն չեն ենթարկվում պարեկների օրինական պահանջին, այլ շարունակել են անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ 

Տեսնելով, որ նրանք շարունակել են նույն պահվածքը, ուժ գործադրելով՝ նրանց բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ըստ աղբյուրի՝ նրանք են Երևանի բնակիչներ, 27-ամյա Արտաշես Ա․-ն և 28-ամյա Աշոտ Կ․-ն։ Ավտոմեքենան էլ տեղափոխվում  է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ աղբյուրի՝ նշված անձինք իրենց շրջապատում հայտնի են «Շոռն ու Շոռշոռը» անուններով։ Դեպքի փաստով էլ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: