ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Covid-19-ի նոր շտամի ախտանիշները նույնն են, ինչ նախորդներինը

Covid-19-ի նոր շտամի ախտանիշները նույնն են, ինչ նախորդներինը

Հարավային Աֆրիկայում մինչ այժմ հայտնաբերվել է «օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման հարյուրից պակաս դեպք, «ՌԻԱ Նովոստիին» ասել է երկրի Արևմտյան Քեյփ նահանգի առողջապահության նախարարության օպերատիվ բաժնի ղեկավար Սաադիկ Քարիեմը։

«Առայժմ մենք գտել ենք «օմիկրոն» կոչվող այս շտամի հարյուրից պակաս դեպք, բոլորը Գաուտենգ նահանգի նմուշներում:  Մենք, հավանաբար, ավելի վաղ՝ նոյեմբերին, և, հնարավոր է, նաև այլ ոլորտներում կիմանանք ավելի շատ դեպքերի մասին, և կկարողանանք դիտարկել, թե որքան հեռու է «օմիկրոնը» տարածվում ժամանակի և տարածության մեջ», – ասել է Կարիեմը:

Հարավաֆրիկյան Սթելենբոշ համալսարանի բժշկական վիրուսաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վոլֆգանգ Պրայսերը, իր հերթին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ նոր շտամի ախտանիշները նույնն են, ինչ մյուս շտամներինը, սակայն «օմիկրոնի» հետ կապված շատ հարցեր դեռևս կան, որոնք ուսումնասիրվում են։

  • Կիսվել: