ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցմահ դատապարտյալները դիմել են վարչապետին. նրանք ցանկանում են մասնակցել պատերազմին

Ցմահ դատապարտյալները դիմել են վարչապետին. նրանք ցանկանում են մասնակցել պատերազմին

Ցմահ դատապարտյալները դիմում են վարչապետին: Նրանք լսել են վարչապետի ելույթ-կոչը: Նրանք ուզում են մասնակցել պատերազմին: Ասում են՝ մենք այստեղ չենք կարող հանգիստ նստել, երբ թուրքը մեր սահմանին է, երբ հայրենիքը վտանգի մեջ է, սպանվում են 18 տարեկան տղաներ, ասում են՝ հիմա մեր հերթն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

՛՛Նրանք ցուցակագրել են դատապարտյալներին, նույնիսկ ջոկատներ են կազմել, պատրաստ են ու վճռական, մնում է բացել բանտի դռները նրանց առջև: Հայրենիքը բոլորինն է, և բոլորն իրավունք ունեն այս օրհասական պահին պաշտպանել այն՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: