հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չարենցավանում վիճաբանության ժամանակ 34-ամյա բնակիչը դանակահարել է 26- ամյա երիտասարդին

Չարենցավանում վիճաբանության ժամանակ 34-ամյա բնակիչը դանակահարել է 26- ամյա երիտասարդին

Չարենցավան» բժշկական ահազանգ էր ստացվել, որ ազդրի ծակած վերքերով բուժօգնության է դիմել չարենցավանցի 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վաճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 34-ամյա համաքաղաքացին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 34-ամյա բնակիչը օգոստոսի 12-ին ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին:

  • Կիսվել: