հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են 120 մետր ռելս գողացած երկու անձանցից մեկին

Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են 120 մետր ռելս գողացած երկու անձանցից մեկին

Չարենցավանի ոստիկանները պարզել են քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից 120 մետր ռելս գողացած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օգոստոսի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, խոսքը տոննաների քաշով երկաթգծի մասին էր: Բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ընկերության աշխատակիցներն անգամ չգիտեին, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանկահատվածում ե՞րբ, օրվա ո՞ր ժամին կարող էր կատարվել գողությունը:

Վերամբարձ կռունկ էր գործել: 120 մետր ռելսերն, անկասկած, մասնատել ու բեռնատարով էին տեղափոխել, և պետք է որ ականատեսներ լինեին:

Բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվեց` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել:
Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվեց և ի պահ հանձնվեց «Հարավ-Կովկասյան երթաթուղի» ՓԲԸ:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: