Չարենցավանի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Ֆանտան բնակավայրում գտնվող՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40.000 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում: Շուկայական արժեքը՝ 26 միլիոն դրամ՛՛:



