ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ցանկապատ չկա, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին

Ցանկապատ չկա, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցից հետո այցելել է Ոսկեպար գյուղ։

Սրբազանը նախ տարածքում գտնվող ոստիկաններից հետաքրքրվեց, թե որտեղ են օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Ադրբեջանի հետ սահմանին փշալարերով ցանկապատը։

Ոստիկաններից որևէ մեկը չգիտեր այդ ցանկապատի տեղը։

Ոսկեպարցիներց մեկն լրագրողներին ասաց. «Ցանկապատ չկա, խաբել են ձեզ։ Փշալար կա։ Ցույց տվածը չկա, խաբել է։ Կարող է ուրիշ պետություններում լինի, բայց մեզ մոտ դեռ չկա։ Ասում եմ չկա, գոյություն չունի»։

 

  • Կիսվել: