երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վաղարշապատի ոստիկանները հանցագործությունը բացահայտել են մարզի պարեկների հետ

Վաղարշապատի ոստիկանները հանցագործությունը բացահայտել են մարզի պարեկների հետ

Ոստիկանության Վաղարշապատի բաժում գողության վերաբերյալ տեղեկություն է ստացվել։ Բաժնի քրեական հետախույզները մարզի պարեկների հետ հունիսի 24-ի լուսադեմին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 35 և 30 տարեկան երկու երիտասարդ՝ վերջինիս ավտոմեքենայով հանդերձ։

Մեքենայի սրահում կար սառնարանի հովացման համակարգ, որը գողացել էին Ծաղկունք գյուղում գտնվող վագոն-տնակից։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

րիտասարդները ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: