երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ. Բագրատ Սրբազան

Այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ. Բագրատ Սրբազան

Թուրքիմզը հողերի մասին է, մի մտածեք, որ որևէ փաստաթղթով կամ սահմանազատումով նրանք մի սանտիմետր հող հետ կտան։ Նրանք եկել հասել են մեր դռան դեմը ու չեն էլ մտածում հետ գնալու մասին։ Այս մասին այսօր Մեղրիում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Ինչպես Տավուշի համար եմ ասել, այնպես էլ Մեղրիի համար եմ ասում, որ սա մեր հայրենիքի դարպասն է։ Ընդամենը չորս տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն ու երկար էին, ինչը խոսում է, որ մենք մեր տունը վերականգնելու այդ ամբողջ ճանապարհին մեր կյանքերի ընծայումով երբեք կանգ չենք առել։

Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ։ Մեր շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայրենահանձնումը կասեցնելու համար։

Տավուշում ինչ-որ իմաստով հաջողել ենք, բայց մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն է ու պաշտոնը, իսկ ամենամեծ գործիքը՝ սուտն ու կեղծիքը։

Որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Այս պայքարն իշխանափոխությունից ավելին է, իշխանափախոթյունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, մեր պայքարն արժեքների փոփոխության մասին է, մարդկանց վերադարձնելու հաշտության, արդարության ու ճշմարտության՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: