Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:
«Եկել է փոփոխությունների ժամանակը: Ինչպես գիտեմ, առաջիկայում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած Գևորգ Ղազարյանը: Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, հանդես է եկել մի շարք ակումբների կազմում: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»,- ասել է Բերեզովսկին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: Ֆեդերացիայի նախագայի թեկնածուները երկուսն են` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Դենիս Ջորկաեֆը, որը Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։



