երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից, ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի․Ջեյմս Օ՛Բրայեն

Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից, ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի․Ջեյմս Օ՛Բրայեն

«Յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այս ուղղությամբ»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հոտ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։

Ամերիկացի դիվանագետը նաև մեկնաբանել է պաշտոնական Բաքվի մտահոգությունները Ֆրանսիայի կողմից Հայաստանին «զինելու» վերաբերյալ.

«Մենք տեղեկություններ ենք լսել, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից, սա նաև վկայում է այն մասին, որ կողմերի միջև քիչ վստահություն կա միմյանց նկատմամբ, և դա հասկանալի է, քանի որ 30 տարվա հակամարտություն է եղել»։

Պետքարտուղարի օգնականը նշել է, որ կողմերն աշխատում են խաղաղության և վստահության ձևավորման ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն աջակցում է Ադրբեջանում COP29-ի անցկացմանը, գերեվարված հայերի ազատ արձակմանը, սահմանազատման գործընթացին և դրական գնահատեց այդ քայլերը։

  • Կիսվել: