երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա. Էրդողան

Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությանը, Էրդողանը նշել է. «Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա։ Միասին կգործենք այնպես, ինչպես նախկինում էինք անում», գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան չի կարող շահագրգռվածություն ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին և հավելել.«Սիրիայի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդների պես մեզ հետ միասին ապրած հասարակություն է»։ Նա հիշատակելով անցյալում կատարած այցերն ու հանդիպումները Ասադի հետ, չի բացառել առաջիկայում վերջինիս հետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Բաշար ալ-Ասադը հանդիպել էր ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ և նշել, որ Սիրիան բաց է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր նախաձեռնությունների առաջ, քանի դեռ Թուրքիան կճանաչի Սիրիայի ինքնիշխանությունը սիրիական տարածքների վրա։

  • Կիսվել: