երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ԵԽԽՎ-ն չի տեսնում խոշտանգումներն ու կարված գործերը, որովհետև Փաշինյանն անում է այն, ինչ ստանձնել է. Աննա Մկրտչյան

ԵԽԽՎ-ն չի տեսնում խոշտանգումներն ու կարված գործերը, որովհետև Փաշինյանն անում է այն, ինչ ստանձնել է. Աննա Մկրտչյան

Տարիներ շարունակ ասում ենք՝ Նիկոլը հայ ժողովրդինը լինելուց բացի՝ «ում ասեսնա», և ԵԽԽՎ զեկույցը, որ ՀՀ-ում ոստիկանները բարեփոխված են՝ եկել է դա ապացուցելու; Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Իրենք ասում են՝ թե չենք տեսնում ինչպես են ոստիկանները մարդկանց խոշտանգում, չենք տեսնում՝ ինչպիսի քրեական գործեր են կարվում, որովհետև Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ հանձնառություն ստանձնել է»,-ասաց նա։

Նա նշեց, որ նույն ԵԽԽՎ-ն Վրաստանում հակակառավարական ցույցների վերաբերյալ հակառակ կարծիքն է ասում, այն դեպքում, երբ նռնակներ չեն նետել  մարդկանց վրա, ինչպես ՀՀ-ում, և բանտերում քաղբանտարկյալներ չեն պահում։

Ըստ նրա, միջազգային հանրության համար Նիկոլ Փաշինյանը լավագույն տարբերակն է։ «Էլ ում կարող էին նրանք Հայաստանում գտնել, ով առանց վարանելու ասեր՝ Արցախն ադրբեջանական է, ասեր՝ պետություն չունենք, սահման չունեք,  երկիրը վերանալու է»,-ասաց նա։

  • Կիսվել: