հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բժշկական տեսակավորում, նույն ինքը՝ սորտավորում կամ տրիաժ. Թորոսյան

Բժշկական տեսակավորում, նույն ինքը՝ սորտավորում կամ տրիաժ. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում Վիկիպեդիայից հղում է տեղադրել, որտեղ բացատրվում է, թե ինչ է բժշկական տեսակավորումը:

Նա գրել է. ՛՛Բժշկական տեսակավորում, նույնն ինքը՝ սորտավորում կամ տրիաժ։

Ռուսերեն՝ https://ru.m.wikipedia.org/wiki/Медицинская_сортировка

#լիկբեզ #ликвидациябезграмотности՛՛:

Նշենք, որ այսօր Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելոր Դանիել Իոաննիսյանի հարցին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր․ «Խորը սորտավորման հնարավոր է գնանք։

Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ էն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու ու հակառակը։ Եվ չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս, չգիտեմ, դրան գնանք, բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, օրինակ՝ նոր մահճակալներ ենք ծավալում և այլն»։

  • Կիսվել: