ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բյուրեղավանում դպրոցական ավարտական միջոցառումից հետո թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 14 անձ

Բյուրեղավանում դպրոցական ավարտական միջոցառումից հետո թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 14 անձ

2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից:

՛՛Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:

Հունիսի 6-ի Ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 14 հիվանդ:

Տուժածները ստանում են համապաասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։

Դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

Աշխատանքները շարունակվում են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: