Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց․ հադրութցիներն իրենց նամակը հանձնցին նախարարություն
Արցախի Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԳՆ շենքի դիմաց: Հադրութցիներից պարոն Լևոնը նշեց, որ լսել են՝ ՌԴ ԱԳ նախարարն այցելու է Հայաստան և հիմա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց են, որպեսզի փորձեն իրենց խնդիրներին այս եղանակով կարգավորում տալ:
Ավելի ուշ հադրութցիներն իրենց նամակը հանձնցին ԱԳՆ: Նամակում նրանք ներկայացրել են իրենց պահանջները:
Ըստ նրանց՝ դիվանագիտական ճիշտ աշխատանքի արդյունքում կարող են Հադրութը վերադարձնել և լուծել մնացյալ անվտանգային հարցերը: