չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
BMW-ն Բյուրականի ոլորաններում կողաշրջված վիճակում հայտնվել է անտառում. պատճառը վթարային իրավիճակն է եղել

BMW-ն Բյուրականի ոլորաններում կողաշրջված վիճակում հայտնվել է անտառում. պատճառը վթարային իրավիճակն է եղել

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, BMW մակնիշի 20 NM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի՝ Բյուրականի ոլորաններում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոննե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել ծառերին, և կողաշրջված վիճակում հայտնվել անտառում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչ դեպքի վայրում Վ. Էլոյանը տեղազննություն էր կատարում, Ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Mitcubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ըստ տեղեկութունների, վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար, այնուհետև բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, BMW-ի վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերաբարձ կռունկով դուրս բերվեց անտառից և տեղափոխվեց անվտանգ վայր: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

  • Կիսվել: