Արտակարգ դեպք Երևանում. «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը շինհրապարակում կողաշրջվել է
Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ ազատ Խանգալդյանն ու Ռաֆայել Ղարիբյանը։
Վարորդ Հայկ Վարդանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ավտոմեքենան շինկազմակերպության կողմից հատուկ տեխնիկաներով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։