Քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է
Քառանիվի կողաշրջման հետևանքով երկու հոգու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեկ անձ ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են, սակայն ՆԳՆ-ից հերքել էին այդ տեղեկությունը: