երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է 2027 թվականի բյուջետային հատկացումները

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է 2027 թվականի բյուջետային հատկացումները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2027 թվականի բյուջետային հատկացումները: 

Արթուր Պողոսյանը նշել է, որ ինչպես 2026 թվականին, այնպես էլ 2027-ին, բյուջետային գործընթացի շրջանակում իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր: Նշված ծրագրում հաջորդ տարվա համար ընդգրկված է 6 միջոցառում, որը 2026 թվականի համեմատ ավելացել է մեկով. նոր միջոցառումն ուղղված է Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավմանը:

Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական՝ ՀՀ քննչական ծառայություններ ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.754 մլրդ ՀՀ դրամ, որը 549 մլն ՀՀ դրամով աճել է 2026 թվականին հատկացված 19.205 մլրդ ՀՀ դրամի համեմատ: Աճը հիմնականում պայմանավորված է վերոնշյալ մեկ միջոցառման ավելացմամբ:

Արթուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական ծառայություններ ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: 

1.Քրեական գործերով վարույթի իրականացում միջոցառման համար 2027 թվականի բյուջետային հատկացումներով նախատեսվել է 18.336 մլրդ ՀՀ դրամ (2026 թվականին՝ 17.743 մլրդ ՀՀ դրամ),

2.Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում միջոցառման համար նախատեսվել է 16.147 մլն ՀՀ դրամ՝ 520 վերապատրաստվող (2026 թվականին՝ 22.4 մլն ՀՀ դրամ՝ 730 վերապատրաստվող),

3․ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ միջոցառման համար նախատեսվել է 319.3 մլն ՀՀ դրամ (2026 թվականին՝ 318.1 մլն ՀՀ դրամ),

4.Փորձագիտական ծառայությունների տրամադրում միջոցառման համար նախատեսվել է 721.8 մլն ՀՀ դրամ (2026 թվականին՝ նույնը),

  1. ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման համար նախատեսվել է 114.8 մլն ՀՀ դրամ (2026 թվականին չի հատկացվել),

6.ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում միջոցառման համար նախատեսվել է 245.6 մլն ՀՀ դրամ (2026 թվականին՝ 400 մլն ՀՀ դրամ): 

Արթուր Պողոսյանը նաև պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին:  

  • Կիսվել: