հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«BMW» մակնիշի ավտոմեքենա է այրվել

«BMW» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Մայիսի 2-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դավալու գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:15-ին, մարվել՝ 08:18-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

  • Կիսվել: