հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

Բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 22.35-ին, Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են բերել 23-ամյա երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է 7,65 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

  • Կիսվել: