ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին», ով մասնակցել է օրենքով գող «Եզդի Ռաֆոյի» հուղարկավորությանը

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին», ով մասնակցել է օրենքով գող «Եզդի Ռաֆոյի» հուղարկավորությանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել 56-ամյա Ջնդի Ամարյանին, ով ավելի շատ հայտնի է «Ջնդի» մականվամբ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Զեյթունի գերեզմանատանից, որտեղ մասնակցելիս է եղել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը:

  • Կիսվել: