շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին՝ Արսեն Մկրտչյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա հայտարարվել է հետախուզում։ Նրան ձերբակալել են հանձնման նպատակով։ Մենք բողոքարկել ենք ձերբակալման որոշումը, քանի որ այն իրավաչափ է երկու կետով՝ նա Արսեն Մկրտչյանը Հայաստանի քաղաքացի է, եւ երկրորդ՝ նա առնվազն երեք հիվանդություն ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»,- ասաց նա։

  • Կիսվել: