երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Բազումի ոստիկանները կանեփի 140 թուփ են հայտնաբերել

Բազումի ոստիկանները կանեփի 140 թուփ են հայտնաբերել

Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի 46-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հուլիսի 20-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հուլիսի 26-ին իրավապահները Անդրանիկի փողոցի տներից մեկի կից այգում, նախնական զննմամբ, հայտնաբերեցին կանեփի 140 թուփ։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: