ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Օգոստոսի 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-14-ը մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, օգոստոսի 13-14-ը Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

  • Կիսվել: