ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքվում հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով շինծու դատական նիստերը կշարունակվեն հուլիսի կեսերին

Բաքվում հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով շինծու դատական նիստերը կշարունակվեն հուլիսի կեսերին

Ադրբեջանում հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով շինծու դատական նիստերը կշարունակվեն հուլիսի կեսերին:

Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով: Ինչպես գրում է minval.az-ը, նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝  քննարկման:

Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գեւորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի եւ Էդուարդ Կիրակոսյանի դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին:

Հայկազ Հովհաննիսյանի, Վարազդատ Մանուկյանի, Դավիթ Ստեփանյանի, Լևան Թոսունյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերոբ Ավագյանի, Վարազդատ Հարությունյանի, Ժորա Մանուկյանի, Հրայր Հերաբյանի, Նարեկ Գասպարյանի, Գրիգոր Կյուրեղյանի, Աշոտ Գևորգյանի և Մարտին Աղրամանյանի նիստը՝ հուլիսի 16- ին:

 Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «զենքի ապօրինի պահման», «զինված կազմավորումների ստեղծման» եւ «պետական սահմանի ապօրինի հատման» մեջ: Հայ գերիները կարող են ազատազրկվել 14-20 տարով կամ ցմահ բանտարկվել:

  • Կիսվել: